ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արմեն Աշոտյան. Փաստորեն ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը սրա համար «սահմանների ճշգրտում» է

Արմեն Աշոտյան. Փաստորեն ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը սրա համար «սահմանների ճշգրտում» է
18.12.2020 | 00:20

Սյունիքն անպաշտպան թողնելը հանցավոր ծրագրի մի մասն է, սրանում որեւէ կասկած չկա։
Նոյեմբերի 9-ին դավաճանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն ակտում որեւէ պարտավորություն հեռանալու Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների շատ փոքր, բայց Սյունիքի թիկունքը պահող տարածքներից չկար։


Դավաճանը, մի քանի օր առաջ փորձելով վրայից կրկին գցել պատասխանատվությունը եւ մոլորեցնել ժողովրդին, ասել էր, թե «բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»:
Փաստորեն ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը սրա համար «սահմանների ճշգրտում» է, ու սույն ստահակը Հայաստանի հարավը թշնամու ուղիղ նշանառության տակ վերցնող դիրքերը փոխանցում է թուրքին «փոխըմբռնման» շրջանակներում։


Այս ամենը տեղի չէր ունենա, եթե նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը սրան կաբինետից նետած լիներ առնվազն աղբարկղ, եթե ոչ՝ բանտախուց։
Մեր կորուստներն էլի շարունակվելու են այնքան ժամանակ, որքան հայկական երկու հանրապետություններն հանձնող դավաճանը նստում է Հանրապետության հրապարակում։

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ